Մատչելիության հղումներ

Հայաստանի տնտեսական անկումը հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 16 տոկոս


Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալներով, Հայաստանի տնտեսական անկումն այս տարվա հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում կազմել է 16 տոկոս։ Առաջին 9 եւ 10 ամիսների կտրվածքով Հայաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) անկման ցուցանիշը կազմել էր համապատասխանաբար 18,3 եւ 17,5 տոկոս։

Տարեկան կտրվածքով ամենամեծ անկումը գրանցվել է շինարարության ոլորտում՝ կազմելով 38,4 տոկոս։ Արդյունաբերության ոլորտում անկումը կազմել է 9,9 տոկոս, գյուղատնտեսության ոլորտում՝ 0,2 տոկոս, ծառայությունների ոլորտում` 2,5 տոկոս։

Արտաքին առեւտրաշրջանառությունը տարեկան կտրվածքով արձանագրել է 28,5 տոկոս անկում։

Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի հրապարակած կանխատեսումներով, Հայաստանը 2009 թվականը կեզրափակի ՀՆԱ-ի 15-ից մինչեւ 15,5 տոկոս անկմամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG