Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ի տնօրենին շնորհվել է գեներալ-գնդապետի, նրա երկու տեղակալներին` գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում


Հայաստանի կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն, գեներալ-լեյտենենտ Գորիկ Հակոբյանին նախագահ Սերժ Սարգսյանի դեկտեմբերի 17-ի հրամանագրով շնորհվել է գեներալ-գնդապետի զինվորական կոչում:

Նախագահի նույն օրվա հրամանագրով գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում է շնորհվել ԱԱԾ-ի տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Ֆելիքս Ցոլակյանին, դեկտեմբերի 18-ի հրամանագրով` ԱԱԾ-ի տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Ռոմիկ Հարությունյանին:

Հրամանագրերը տեղադրված են նախագահի պաշտոնական կայքէջում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG