Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի մանկապարտեզներում եւ դպրոցներում ուսումնական գործընթացի դադարեցումը երկարաձգվում է


Հիմք ընդունելով առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի առաջարկը` կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել դեկտեմբերի 21-28-ը ներառյալ Հայաստանում գործող նախադպրոցական եւ հանրակրթական ուսումնական հաստատություններում (անկախ կազմակերպաիրավական ձեւից) ուսումնական գործընթացը դադարեցնելու վերաբերյալ:

Կրթության եւ գիտության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` հանրակրթական ուսումնական հաստատություններում առաջին կիսամյակի գնահատականները կամփոփվեն հունվարին:

Հայաստանում գործող նախադպրոցական եւ հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը սկզբնապես դադարեցված էր դեկտեմբերի 8-ից մինչեւ 19-ը: Առողջապահության նախարարությունը նման առաջարկ էր արել՝ համադրելով մեկ ամսվա մոնիթորինգի տվյալները, որի համաձայն արձանագրվել է սուր շնչառական վիրուսային հիվանդությունների աճ թե դպրոցներում, թե մանկապարտեզներում, մեծացել է նաեւ բացակայությունների թիվը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG