Մատչելիության հղումներ

logo-print

Աֆղանստանի նոր կառավարության կազմը ներկայացվեց խորհրդարանի հաստատմանը


Այսօր Աֆղանստանի խորհրդարանի հաստատմանն է ներկայացվել նախագահ Համիդ Քարզայի կառավարության նոր կազմը:

Լրատվական գործակալությունների փոխանցմամբ, Քարզայի առաջադրած 23 թեկնածուների թվում են նրա նախկին կառավարության` Արեւմուտքի աջակցությունը վայելող անդամները, այդ թվում պաշտպանության, ներքին գործերի, ֆինանսների նախարարները:

Թեկնածուների թվում չեն հանքերի եւ Հաջի նախարարները, որոնք մեղադրվում են դոնորական միջոցներից մեծ գումարներ յուրացնելու մեջ:

Արտգործնախարար Ռանգին Սփանթան նույնպես կորցրել է պաշտոնը, որում նոր թեկնածություն առայժմ չի առաջադրվել:

Նոր կառավարության անդամները իրենց պաշտոններն ստանձնելուց առաջ պետք է հաստատվեն խորհրդարանի կողմից:

Օգոստոսի 20-ի վիճահարույց ընտրությունների արդյունքում Աֆղանստանի նախագահ վերընտրված Համիդ Քարզայից Արեւմուտքը պահանջում է հետեւողական պայքար մղել իր կառավարությունում առկա կոռուպցիայի դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG