Մատչելիության հղումներ

logo-print

Էդվարդ Նալբանդյան. «Հայ - թուրքական գործընթացը այլ խնդրի հետ կապելը անհեռատես է»


Հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը որեւիցե այլ խնդրի հետ կապելը անհեռատես է, քանզի դա հակառակ է ոչ միայն ձեռք բերված համաձայնությունների տրամաբանությանը, տառին եւ ոգուն, այլեւ՝ ողջ միջազգային հանրության սկզբունքային դիրքորոշմանը: Այդ մասին հայտարարել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` երեկ ընդունելով Հայաստանում գտնվող թուրքական առաջատար լրատվամիջոցների լրագրողներին:

Պատասխանելով թուրք լրագրողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին հայ - թուրքական հարաբերություններին եւ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ երկխոսությունը սկսվել է փոխադարձ ըմբռնմամբ, որ հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների համաձայնության մթնոլորտում, եւ «այսօր նախապայմաններ առաջ քաշելը նշանակում է վերադառնալ այն փակ շրջանակին, որտեղ մենք գտնվել ենք գործընթացը սկսելուց առաջ»:

«Այն կողմը, որը կփորձի նախապայմաններ առաջ քաշել, իր վրա կվերցնի համապատասխան հետեւանքների ողջ պատասխանատվությունը», - արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` ընդգծել է Էդվարդ Նալբանդյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG