Մատչելիության հղումներ

Թուրքական խորհրդարանի քրդամետ կուսակցությունը վայր չի դնի մանդատները


Թուրքիայում կասեցված «Դեմոկրատական հանրության կուսակցության» առաջնորդ Ահմեդ Թյուրք

Թուրքիայում կասեցված «Դեմոկրատական հանրության կուսակցության» առաջնորդ Ահմեդ Թյուրք

Թուրքիայի խորհրդարանում ներկայացված քրդամետ «Դեմոկրատական հասարակություն» կուսակցության պատգամավորները որոշել են մնալ խորհրդարանում, չհրաժարվել մանդատներից։ Այս մասին դեկտեմբերի 13-ին կայացած ասուլիսում հայտնել է արգելված կուսակցության ղեկավար Ահմեդ Թյուրքը` նշելով, որ բանտարկված Աբդուլլահ Օջալանը եւս իր փաստաբանների միջոցով հաղորդել է, որ դեմ է քուրդ պատգամավորների հրաժարականին։

«Երբ վեց կուսակցության փակվելուց հետո բացվում է յոթերորդը, դա ընդգծում է, որ մենք հավատում ենք ժողովրդավարությանը այս երկրում: Մարդիկ ցանկանում են, որ մենք շարունակենք քաղաքական գործունեությունը եւ որ իրենց ձանը լսելի լինի», - ասել է քուրդ քաղաքական գործիչը։

«Դեմոկրատական հասարակություն»-ը Թուրքիայի 550 տեղանոց խորհրդարանում 19 պատգամավոր ունի։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ նրանք վայր կդնեն մանդատները եւ դա այն բանից հետո, երբ մեկ շաբաթ առաջ Թուրքիայի սահմանադրական դատարանը արգելեց կուսակցության գործունեությունը` պատճառաբանելով, թե այն կապեր ունի ահաբեկչական համարվող քրդական Աշխատովարական կուսակցության հետ, որի ղեկավար Աբդուլլահ Օջալանը ցմահ ազատազրկման է դատապարտված։

Եվրոպական միությունը քննադատել էր Թուրքիայի սահմանադրական դատարանի որոշումը` նշելով որ դա վնասում է Եվրամիությանը անդամակցելու Թուրքիայի ջանքերին։ Այդ որոշումը քննադատել էր նաեւ վարչապետ Էրդողանը։

«Դեմոկրատական հասարակություն» կուսակցության փոխանախագահը օրերս ասաց, թե պատրասատվում են Թուրքիայի սահամանադրական դատարանի որոշումը բողոքարկել մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Այնուամենայնիվ, որոշումից անմիջապես հետո բողոքի ակցիաներ, անկարգություներ տեղի ունեցան Դիաբեքիրում, երկրի քրդաբնակ այլ շրջաններում, ինչպես նաեւ Ստամբուլում։

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ահմեd Թյուրքն ասել է. «Մենք ստիպված ենք ընդանուր տեսակետ ունենալ։ Թուրքերն ու քրդերը պետք է լինեն մեկ տանիքի տակ։ Այդ ժամանկ մենք կարող են փոխել Թուրքիան»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG