Մատչելիության հղումներ

Համաշխարհային բանկը 450 միլիոն դոլարի վարկ է տրամադրում Ադրբեջանին


Համաշխարհային բանկը 450 միլիոն դոլարի վարկ է տրամադրել Ադրբեջանին, որն ուղղվելու է այդ երկրի երկաթուղու զարգացմանը։ Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է ուրբաթ օրը Բաքվում:

ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, վարկը տրամադրվել է 23 տարով, որից 8-ը` արտոնյալ պայմաններով:

450 միլիոն դոլարը նախատեսվում է ուղղել ադրբեջանական երկաթուղու Բաքվից մինչեւ Վրաստանի սահման տանող 503 կիլոմետրանոց հատվածի վերակառուցմանը:

5-ամյա ծրագրով, որի ընդհանուր արժեքը 1 միլիարդ դոլար է, նախատեսվում է նաեւ արդիականացնել երկաթուղու սնող էներգամատակարման համակարգը եւ թարմացնել շարժակազմը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG