Մատչելիության հղումներ

Ռուսաստանը առաջարկում է Բելառուսին մաքսային վճարումներից ազատված նավթ հատկացնել


Հաջորդ տարվա հունվարի 1-ից Ռուսաստանը պատրաստ է Բելառուսին ներքին կարիքների համար նավթ հատկացնել, որը ազատված կլինի բոլոր տեսակի մաքսային վճարումներից։

Այս խնդրով բանակցությունները մեկնարկելու են դեկտեմբերի 19-ին, եւ, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանը փոխանցել է Ռուսաստանի փոխվարչապետ Իգոր Սեչինը, համապատասխան պայմանագիրը կնքվելու է արդեն մինչեւ տարեվեջ։

Սեչինի խոսքերով, Բելառուսի ներքին կարիքները գերազանցող ծավալի նավթը շարունակելու է հարկվել 100-տոկոսով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG