Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանը եւ Ռուսաստանը կփոխգործակցեն ռազմական նշանակության արտադրանքը երրորդ երկրներ արտահանելիս


Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ «Ռազմական նշանակության արտադրանքը երրորդ երկրներ արտահանելիս փոխգործակցության մասին» համաձայնագիր է ստորագրվել:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` փաստաթուղթը երեկ ստորագրել են Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կոնստանտին Բիրյուլինը` դեկտեմբերի 14-17-ը Երեւանում անցկացված ռազմատեխնիկական համագործակցության հայ - ռուսական միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստի շրջանակներում:

Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ այս համաձայնագրի ստորագրումը կարեւոր նշանակություն ունի հայ - ռուսական ռազմական համագործակցության խորացման համար, կնպաստի երկու պետությունների զինված ուժերի մարտունակության ամրապնդմանը:

Ռազմատեխնիկական համագործակցության հայ - ռուսական միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահն է Կոնստանտին Բիրյուլինը, հայկական կողմինը` պաշտպանության փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG