Մատչելիության հղումներ

Լավրով. «Մեդվեդեւը եւ Օբաման Կոպենհագենում դժվար թե ստորագրեն միջուկային սպառազինությունների կրճատման նոր պայմանագիրը»


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ասել է, թե այս շաբաթ Կոպենհագենում նախատեսված հանդիպման ընթացքում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբաման եւ Դմիտրի Մեդվեդեւը դժվար թե ստորագրեն միջուկային սպառազինությունների կրճատման նոր պայմանագիրը։

Լավրովի խոսքերով` այն ավարտին հասցնելու համար դեռ հարկ է մեծ ծավալի տեխնիկական աշխատանք կատարել։

Նոր պայմանագիրը փոխարինելու է 1991 թվականին ստորագրված ռազմավարական սպառազինությունների կրճատման պայմանագիրը (START), որի գործողության ժամկետը սպառվել է այս տարվա դեկտեմբերի 5-ին։

Լավրովը նոր փաստաթղթի ձգձգման համար մեղադրել է ամերիկացի բանագնացներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG