Մատչելիության հղումներ

Ցխինվալիում հայազգի շինարար է սպանվել


«Ազատություն» ռադիոկայանի Ցխինվալիի թղթակիցը տեղեկացնում է, որ հարձակում է իրականացվել Հարավային Օսիայի մայրաքաղաքում գործող ռուսաստանյան շինարարական ընկերությունների մեկի գրասենյակի վրա:

Ինքնաձիգներով զինված դիմակավորված անձանց խումբը դիմահար կրակոցով սպանել է ընկերության աշխատակիցներից մեկին` Ռուսաստանի քաղաքացի 50-ամյա Սամվել Սիրանյանին:

Գրասենյակում գտնվող մյուս 5 աշխատակիցներին հարձակվողները դաժան ծեծի են ենթարկել, նրանցից առգրավելով անձնական իրերն ու գումարները` մոտ 8 հազար ռուսական ռուբլի (շուրջ 250 դոլար):

Տեղական աղբյուրների վկայությամբ` հարձակումը խուճապ է առաջացրել Հարավային Օսիայում աշխատող ռուսաստանցի շինարարների շրջանում: Նրանցից շատերը, «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի փոխանցմամբ, արդեն իսկ ցանկություն են հայտնել խզել աշխատանքային պայմանագրերը եւ հեռանալ հանրապետությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG