Մատչելիության հղումներ

Ադրբեջանը Օբամային հորդորում է սառեցնել ամերիկյան օգնության տրամադրումը Լեռնային Ղարաբաղին


Ադրբեջան -- Միլի մեջլիսի (խորհրդարանի) շենքը Բաքվում

Ադրբեջան -- Միլի մեջլիսի (խորհրդարանի) շենքը Բաքվում

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորները ուղերձ են հղել Միացյալ Նահանգների Կոնգրեսին եւ նախագահ Բարաք Օբամային՝ հույս հայտնելով, որ ԱՄՆ-ի նախագահը կկիրառի վետոյի իր իրավունքը եւ թույլ չի տա հաջորդ տարի ամերիկյան օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղին։

Դեկտեմբերի 8-ին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ու Սենատը համաձայնության էին եկել 2010 թվականին 8 միլիոն դոլարի օգնություն տրամադրել Lեռնային Ղարաբաղին։

Ներկայացնելով ադրբեջանի խորհրդարանի ընդունած ուղերձը, Միլի մեջլիսի պատգամավոր Մուսա Կուլիեւը ընգծել է. - «Մենք հույս ունենք, որ օրերս Խաղաղության նոբելյան մրցանակ ստացած Բարաք Օբաման կսառեցնի պետբյուջեի կատարման այն կետը, որը վերաբերում է LՂ-ին օգնություն տրամադրելուն, կետ, որը կարող է խոչընդոտ հանդիսանալ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համար»։

Ադրբեջանի խորհրդարանի` այսօր ընդունած ուղերձում նաեւ ասված է, որ «Lեռնային Ղարաբաղում անջատողական վարչակարգ է գործում, իսկ եթե այդ միջոցները հատկացվեին Ադրբեջանին տրվելիք գումարի շրջանակներում, հնարավոր կլիներ դրանց հետագա բաշխումը` ըստ նշանակության»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG