Մատչելիության հղումներ

«Բջնի»-ի աճուրդը չի կայանա հայտեր չլինելու պատճառով


«Բջնի հանքային ջրերի գործարան» փակ բաժնետիրական ընկերության դեկտեմբերի 17-ին նախանշված աճուրդը չի կայանա հայտեր չլինելու պատճառով: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց ընկերության սնանկության գործերով կառավարիչ Արսեն Չիտչյանը:

Գործարանը գնահատվել էր 5 միլիարդ 184 միլիոն դրամ։Հաջորդ աճուրդի օրվա եւ պայմանների մասին կտպագրվի դեկտեմբերի 18-ի մամուլում։Իսկ գինը, ըստ Չիտչյանի, կիջնի, քանի որ չկայացած աճուրդից հետո նախանշված գինը նվազում է 20 տոկոսով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG