Մատչելիության հղումներ

logo-print

Ֆիլիպ Գորդոն. «Միացյալ Նահանգները Ղարաբաղյան գործընթացում սրընթաց տեղաշարժեր է ակնկալում»


«Միացյալ Նահանգները հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում սրընթաց տեղաշարժեր տեղի կունենան», - հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը:

Ադրբեջանական APA գործակալությանը ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը ասել է նաեւ, թե Լեռնային Ղարաբաղի հարցով ակտիվորեն զբաղվում են, եւ ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը ակտիվորեն գործում է:

«Հուսով եմ, որ մոտ ժամանակներս առաջընթացը ձեռք կբերվի: Դա շատ կարեւոր է մեզ համար: Հիմնարար սկզբունքների հետ կապված կա որոշակի պայմանավորվածություն, ինչը կարող է շատ կարեւոր լինել հակամարտության լուծման գործում», - ասել է Գորդոնը` ամփոփելով. - «Կարծում եմ, հակամարտության կարգավորումը օգտակար կլինի բոլոր կողմերի համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG