Մատչելիության հղումներ

Սասուն Միքայելյանը վիրահատության ենթարկվեց


2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ 8 տարվա ազատազրկման դատապարտված Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը այսօր վիրահատության է ենթարկվել «Արմենիա» բժշկական կենտրոնում:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայ ազգային կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնից Արմեն Խաչատրյանը, վիրահատությունը սկսվել է կեսօրին եւ շարունակվել 4-5 ժամ. կատարվել է շնչուղիների միաժամանակ երեք վիրահատություն: Խաչատրյանի վկայությամբ` վիրահատությունը հաջող է անցել:

Վիրահատությունը նախատեսված էր երեկ, սակայն մեկ օրով հետաձգվել է, քանի որ Միքայելյանի մոտ սրտի հետ կապված որոշակի խնդիրներ էին առաջացել:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG