Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանը Փարիզում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի կազմակերպության համաժողովին եւ երկկողմ հանդիպումներ ունեցել


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Փարիզում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովին:

Նախարարական հանդիպմանը, որը տեղի էր ունենում կազմակերպության ստեղծման 40-ամյա հոբելյանի շրջանակներում, մասնակցել են կազմակերպության 70 անդամ, ասոցիացված եւ դիտորդ երկրների պատվիրակություններ:

Հայաստանի արտգործնախարարը իր ելույթում հայտարարել է, մասնավորապես, որ Հայաստանը հավատարիմ է կազմակերպության արժեքներին եւ այսուհետ եւս ջանալու է իր ակտիվ մասնակցությունը բերել Ֆրանկոֆոնիայի գործունեությանը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Փարիզում Էդվարդ Նալբանդյանը նաեւ երկկողմ հանդիպումներ է ունեցել Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի տնօրեն Միշլին Քալմի-Ռեյի, Մարոկկոյի, Կամբոջայի իր պաշտոնակիցների, Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական խորհրդական Ժան-Դավիդ Լեւիտի հետ:

Հայաստանի արտգործնախարարը այսօր վերադարձել է Երեւան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG