Մատչելիության հղումներ

logo-print

«Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ի սնանկության գործընթացից ի վեր առաջին անգամ նախանշված է աճուրդ։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց ընկերության սնանկության գործերով կառավարիչ Արսեն Չիտչյանը:

Դեկտեմբերի 17-ին նախանշված աճուրդը կանցկացվի միայն այն դեպքում, եթե մինչեւ դեկտեմբերի 16-ի ժամը 16։00-ը ընկերությունը գնելու հայտ ներկայացվի։ Արսեն Չիտչյանը տեղեկացրեց, որ առայժմ հայտնի չէ` գործարանի գնման համար հայտ ներակայացվել, է թե ոչ։ «Բջնի հանքային ջրերի գործարանը» գնահատվել է 5 միլիարդ 184 միլիոն դրամ։

Ի դեպ, օրեր առաջ «Սիլ կոնցեռն» ընկերությունը տարածել էր հաղորդագրություն, որում հայտնում էր, որ «պատասխանատվություն չի կրում «Բջնի հանքային ջրերի գործարան» ընկերության սնանկության գործերով կառավարչի կողմից ինքնուրույն արտադրվող եւ տարածվող «Բջնի» հանքային ջրերի որակի համար, քանի որ այն դուրս է իր կազմակերպչական եւ որակական (նաեւ լաբորատոր) հսկողությունից»։

«Բջնի»-ի սնանկության գործերով կառավարիչ Արսեն Չիտչյանը պնդեց, որ «գործարանում ֆիլտրերը նոր են փոխվել եւ որակի հետ կապված որեւէ խնդիր չկա, անգամ ավելի լավ որակ են ապահովում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG