Մատչելիության հղումներ

logo-print

Երեւանում բացվել է Վիկտոր Համբարձումյանի հուշարձանը


Վիկտոր Համբարձումյանի հուշարձանը Երեւանում
Երեւանում բացվել է աշխարհահռչակ աստղաֆիզիկոս, Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս Վիկտոր Համբարձումյանի հուշարձանը:

Մեծ գիտնականի հուշարձանը տեղադրվել է մայրաքաղաքի Տերյան եւ Աբովյան փողոցների միջեւ գտնվող զբոսայգում` աստղադիտարանի մոտ։

Ձեռնարկն իրականացվել է Վիկտոր Համբարձումյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի կողմից:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` հուշարձանի բացման արարողությանը ներկա է գտնվել նախագահ Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG