Մատչելիության հղումներ

Էրդողանը դեմ է «Ժողովրդավարական հանրության կուսակցության» փակմանը


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, թե դեմ է քրդամետ «Ժողովրդավարական հանրության կուսակցության» փակմանը:

«Մենք կարծում ենք, որ առանձին անհատների պատճառով սխալ է փակել մի ամբողջ կուսակցություն», - «Ռոյթերզ» լրատվական գործակալության փոխանցմամբ` ասել է Էրդողանը:

Անցած շաբաթավերջին Թուրքիայի Սահմանադրական դատարանը արգելել է երկրում օրինական հիմունքներով գործող միակ քրդամետ կուսակցության գործունեությունը, ինչը քրդերի շրջանում բողոքի զանգվածային ալիք է բարձրացրել:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG