Մատչելիության հղումներ

«Մոլորակ» հանդես. աշխարհի անցուդարձը


Թուրքյիա - Քուրդ ակտիվիստների եւ տեղացիների բախումներ Ստամբուլի փողոցներում, 13-ը դեկտեմբերի, 2009թ.
Թուրքյիա - Քուրդ ակտիվիստների եւ տեղացիների բախումներ Ստամբուլի փողոցներում, 13-ը դեկտեմբերի, 2009թ.


Թուրքիայի ներքաղաքական դաշտում տեղի ունեցավ մի իրադարձություն, որի հետեւանքները կարող են ճակատագրական լինել այդ երկրի հետագա զարգացման համար։ Թուրքիայի Սահմանադրական դատարանը արգելեց միակ քրդամետ կուսակցությունը խորհրդարանում, ինչը մեծ նահանջ է ժողովրդավարական արժեքների առումով եւ լուրջ հարված կարող է հասցնել Եվրամիությանը միանալու՝ Թուրքիայի հնարավորություններին։

2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո առաջին անգամ Աբխազիայում տեղի ունեցան ընտրություններ, եւ ինչպես կանխատեսվում էր՝ Ռուսաստանի կողմից անկախ ճանաչված այդ երկրի գործող նախագահ Սերգեյ Բաղապշը վերընտրվեց։ Բաղապշի հակառակորդները, սակայն, պնդում են ընտրախախտումների մասին։

Հասարակական հարցման ռուսական առաջատար կենտրոններից մեկը հարցում է անցկացրել այն մասին, թե ինչպես են ռուսաստանցիները վերաբերվում նախկին խորհրդային հանրապետություններին եւ նրանց ղեկավարներին։

«Մոլորակի» հերթական թողարկումը պատրաստել էին Գեւորգ Ստամբոլցյանը, Հեղինե Բունիաթյանը եւ Ազա Բաբայանը։ Հաղորդումը վարեց Հրայր Թամրազյանը։
XS
SM
MD
LG