Մատչելիության հղումներ

Վերականգնվել է Մոզդոկ - Թբիլիսի գազատարով գազի մատակարարումը, որը ընդհատվել էր գազատարի մոտ պայթուցիկ սարքերի հայտնաբերման պատճառով: Գազի հոսքի վերականգնման մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հայտնել է Ինգուշեթիայի կառավարության ներկայացուցիչ Ալեքսեյ Վորոբյովը:

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Ինգուշեթիայի վարչությունից փոխանցել են, որ հայտնաբերվել եւ վնասազերծվել են երկու ինքնաշեն պայթուցիկ սարքեր:

«Հայռուսգազարդ» ընկերության մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը այսօր առավոտյան «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վստահեցրել էր, որ դեպի Հայաստան ռուսական գազի հոսքի ժամանակավոր ընդհատումը չի ազդի երկրի սպառողների գազամատակարարման վրա:

«Մենք կշարունակենք հանրապետության սպառողների անխափան գազամատակարարումը մեր պահեստային ռեզերվների հաշվին», - ասել էր Շուշան Սարդարյանը` հավելելով. - «Մենք բազմիցս ունեցել ենք ավելի լուրջ ֆորսմաժորային իրավիճակներ եւ կարողացել ենք հաղթահարել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG