Մատչելիության հղումներ

Հայաստանում պաշտոնապես հաստատվել է «խոզի գրիպից» մահվան 2 դեպք


Դեկտեմբերի 14-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է A/H1N1 վիրուսային վարակի լաբորատոր հաստատված 80 դեպք, որից 2-ը՝ մահվան ելքով։ «Խոզի գրիպի» զոհերից մեկը հղի կին է, մյուսը՝ երիտասարդ տղամարդ։

Լաբորատոր փորձաքննությամբ հաստատված մահվան 2 դեպքերից առաջինը երիտասարդ մի տղամարդ է, երկրորդը՝ 16-շաբաթական հղի մի կին, ով ծանր վիճակում Հրազդանից տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակաենդանացման բաժանմունք, որտեղ եւ մահացել է։ Երկու հիվանդներն էլ բժիշկներին են դիմել հիվանդացության վերջին փուլում, եւ նրանց փրկել չի հաջողվել։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանը նշեց, որ երկու զոհերի մոտ էլ հայտնաբերվել է երկկողմանի թոքաբորբ, ինչը դարձել է մահվան անմիջական պատճառ։ Վանյանը նաեւ փոխանցեց, որ ավելի վաղ՝ նոյեմբերի 24-ին հայտարարված դեպքը՝ 51-ամյա մի տղամարդու մահվան մասին, չի հաստատվել, մահացածի մոտ «խոզի գրիպ» չի հայտնաբերվել։

Առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն, հանրապետությունում արձանագրվել է սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացության նվազում՝ օրական 300-500 դեպքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG