Մատչելիության հղումներ

logo-print

Համաճարակի պատճառով բուհերից միայն բժշկականն է դադարեցրել դասերը


«Մեր երկրում գրիպի համաճարակ է տիրում, եւ մենք կարծում ենք, որ մեկ շաբաթով դասերը դադարեցնելով` վարակի ալիքը կթուլանա: Մենք բժշկական բուհ ենք, մեր ռեկտորատի աշխատակիցների մեծ մասը նույնպես բժիշկներ են, եւ մի փոքր ավելի շատ հասկանալով` գիտակցում են, որ մեկ շաբաթով դասերը դադարեցնելը ուսումնական գործընթացին չի խանգարի, բայց կնպաստի առողջական վիճակի բարելավմանը», - «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց բուհի աշխատակազմի ղեկավար, լրատվամիջոցների հետ կապերի պատասխանատու Վարդան Վարդազարյանը:

Ըստ Երեւանի պետական համալսարանի լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանի` ԵՊՀ-ում նույնպես խուճապ չկա` չնայած այս բուհում մահացել է իրավագիտության ֆակուլտետի մի 19-ամյա ուսանողուհի` Մանե Եսայանը, ում մահվան պատճառը, ըստ մամուլի, հենց A տիպի գրիպն է եղել: Կարեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ համալսարանում պարբերաբար ստուգվում են բացակայությունները, եւ ստացված ցուցանիշերը նույնպես անհանգստության առիթ չեն տվել:

«Համալսարանում վիճակն այնպիսին չէ, որ ամբողջությամբ բուհը փակեինք, թեկուզ մեկ շաբաթով: Ինչպես գիտեք մեզ մետ 14 հազարից ավելի ուսանող կա եւ մոտ 3 հազար աշխատող, հետեւաբար պիտի լուրջ համաճարակ լիներ, որպեսզի համալսարանի ղեկավարությունը նման քայլի գնար», - «Մաքսլիբերթի»-ին ասաց Կարեն Գրիգորյանը:
XS
SM
MD
LG