Մատչելիության հղումներ

logo-print

Երեւան է ժամանում Ղարաբաղի խորհրդարանական պատվիրակությունը


Այսօր երեկոյան Երեւան կժամանի Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությունը:

Հայաստանի Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` պատվիրակության կազմում են Ղարաբաղի խորհրդարանի արտաքին հարաբերությունների, սոցիալական ոլորտի հարցերի, ‎ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման, պետաիրավական հարցերի հանձնաժողովների նախագահները, «Հայրենիք», «ՀՅԴ-Շարժում 88» խմբակցությունների ղեկավարները, ինչպես նաեւ Ղարաբաղի արտգործնախարարը եւ սոցիալական ապահովության փոխնախարարը:

Վաղը պատվիրակությանը կընդունեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Նույն օրը աշխատանքը կսկսի Հայաստանի եւ Ղարաբաղի միջխորհրդարանական հանձնաժողովի 7-րդ նիստը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG