Մատչելիության հղումներ

logo-print

Դաշնակցությունը դժգոհ է, որ բյուջեին վերաբերող իրենց առաջարկը մերժվել է


ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյան

ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյան

Դաշնակցական Արծվիկ Մինասյանի գնահատմամբ, իշխանությունները չեն կարեւորում ընդդիմության դերակատարումը` «ինչի վառ ապացույցը արդեն ընդունված բյուջեում ընդդիմության առաջարկներն անտեսելն էր»:

«Իշխանությունը հատկապես բյուջեի ներկայացման ժամանակ ցույց տվեց իր իրական դեմքը, որ հանրային փողերի բաշխման գործում կարեւորում են իրենց որոշումները եւ ամենեւին չեն արժեւորում ընդդիմության տեսակետները», - երկուշաբթի լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:

ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյան
Հանրապետական խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը կոչ արեց՝ «այդքան չկենտրոնանալ մի խնդրի վրա, որն իր կարեւորությամբ երկրորդական կամ երրորդական է»:

Արծվիկ Մինասյանը նշեց, որ ընդունվել են կոալիցիոն ուժերի առաջարկները, որոնց զգալի մասը, նրա համոզմամբ, առանց հիմնավորումների էին: Մինչդեռ, Լեռնային Ղարաբաղի ֆինանսավորումն ավելացնելու՝ Դաշնակցության առաջարկը մերժվել է:

Դաշնակցությունը առաջ էր քաշել Ղարաբաղին «վերաբնակեցման նպատակային փոխառություն» տրամադրելու ծրագիր։

Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ հանդիսացող Գագիկ Մինասյանը պարզաբանեց. - «Հատուկ նշել, թե Լեռնային Ղարաբաղում այս վարկը ինչի վրա պիտի ծախսվի, մի բանի մասին է խոսում, որ մենք չենք վստահում հայկական երկրորդ պետության իշխանությանը, մտածում ենք, որ նրանք կփոշիացնեն այդ գումարները»:
XS
SM
MD
LG