Մատչելիության հղումներ

Մերձմոսկովյան Միտիշչիի տոնավաճառում հրդեհի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ


Մերձմոսկովյան Միտիշչի քաղաքի տոնավաճառում այսօր հրդեհ է բռնկվել, որի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ:

Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությանը փոխանցել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մերձմոսկովյան վարչությունից, «փլատակներում հայտնաբերվել են զոհվածների երեք մարմինների մասեր»:

Եվս չորս մարդ վնասվածքներ է ստացել. երկու տղամարդ եւ մեկ կին հիվանդանոց են տեղափոխվել վերին շնչուղիների այրվածքներով, եւս մեկ տղամարդ` ոտքի կոտրվածքով:

Այս պահի դրությամբ հրդեհը տեղայնացված է, սակայն դեպքի վայրում դեռեւս աշխատում են հրշեջները եւ փրկարարները:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG