Մատչելիության հղումներ

Ժամանակավորապես դադարեցվել է ռուսական գազի մատակարարումը Հայաստան


Երեկ երեկոյան Ինգուշեթիայում Մոզդոկ - Թբիլիսի գազամուղի մոտ պայթուցիկ սարք է հայտնաբերվել, ինչի պատճառով դադարեցվել է Վրաստանի տարածքով ռուսական գազի մատակարարումը Հայաստան:

Դադարեցվել է նաեւ Հյուսիսային Օսիայի եւ Ինգուշեթիայի գազամատակարարումը:

Այժմ ընթանում են ականազերծման աշխատանքներ:

Գազամատակարարումը նախատեսվում է վերականգնել արդեն այսօր:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG