Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիայի Սահմանադրական դատարանը արգելել է քրդամետ կուսակցության գործունեությունը


Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուրբաթ օրը որոշեց փակել խորհրդարանում ներկայացված «Դեմոկրատական Հասարակություն» կուսակցությունը՝ Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության հետ կապեր ունենալու մեղադրանքով։

Եվրամիությունում նախագահող երկիրը՝ Շվեդիան, այսօր հանդես է եկել հայտարարությամբ՝ անհանգստություն հայտնելով խորհրդարանում ներկայացված միակ քրդամետ կուսակցության փակման առիթով։

Նշելով, որ Եվրամիությունը դատապարտում է բռնություններն ու ահաբեկչությունը, Շվեդիան, այդուհանդերձ, հայտարարել է, որ քաղաքական կուսակցությունների փակումը «ծայրահեղ» միջոց է, եւ այդ քայլին կարելի է դիմել «խիստ հազվադեպ»՝ շեշտելով, որ Եվրամիության անդամակցության ձգտող Թուրքիայում հետագա զարգացումները մնալու են այդ կառույցի ուշադրության կենտրոնում։

Միացյալ Նահանգների արտգործնախարարությունը նույնպես անդրադարձել է այս խնդրին՝ ասելով, թե դա Թուրքիայի ներքին գործն է, սակայն քաղաքացիների քաղաքական ազատությունների սահմանափակումը «պետք է կիրառվի ծայրահեղ զգուշությամբ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG