Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ի մոնիտորինգի հանձնաժողովը «Մարտի 1»-ի հանձնաժողովի զեկույցին կանդրադառնա դեկտեմբերի 17-ին


Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողով
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողով

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովը դեկտեմբերի 17-ին Փարիզում քննարկելու է Հայաստանի Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը՝ մարտի 1-2-ին տեղի ունեցած իրադարձությունների հետաքննության վերաբերյալ։

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը, ով որպես խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչ մասնակցելու է ԵԽԽՎ-ի մոնիտորինգի հանձնաժողովի փարիզյան քննարկմանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ պահանջելու է, որպեսզի Հայաստանում տեղի ունեցող մարդու իրավունքների խախտումները քննարկման առարկա դառնան ոչ միայն Մոնիտորինգի հանձնաժողովում, այլեւ Խորհրդարանական վեհաժողովում։

Դեկտեմբերի 17-ին Մոնիտորինգի հանձնաժողովի նիստից հետո պարզ կդառնա, թե արդյոք ձմեռային նստաշրջանում Հայաստանի հարցով քննարկում կլինի, թե ոչ։

Մոնիտորինգի հանձնաժողովի նիստին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանից բացի մասնակցելու են նաեւ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, Հանրապետական Դավիթ Հարությունյանը եւ ընդդիմության շարքերն անցած Դաշնակցություն խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG