Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետը հանդիպել է Լատվիայի նախագահի հետ


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր հանդիպում է ունեցել եւ նախաճաշել է պետական այցով Երեւանում գտնվող Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի հետ:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` հանդիպման ընթացքում քննարկվել են հայ - լատվիական հարաբերությունների զարգացմանը, քաղաքական երկխոսությունից տնտեսական ակտիվ համագործակցության անցնելու եւ տարբեր բնագավառներում գործակցության հնարավոր ուղիներին առնչվող հարցեր:

Զրուցակիցները հույս են հայտնել, որ երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար լավ նախադրյալներ կստեղծի Երեւանում անցկացվող հայ - լատվիական գործարար համաժողովը:

Երկկողմ տնտեսական հարաբերությունների մեկնարկի համար հեռանկարային է համարվել համագործակցությունը առեւտրի, զբոսաշրջության, շրջակա միջավայրի պահպանության, տեղեկատվական տեխնոլոգիաների, դեղագործության բնագավառներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG