Մատչելիության հղումներ

Համանախագահները հանդիպումներ կունենան Բաքվում


Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` այսօր նախատեսվում են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հանդիպումները Ադրբեջանի ղեկավարների հետ:

APA գործակալությունը տեղեկացնում է, որ համանախագահները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովին կներկայացնեն Մադրիդյան առաջարկների նորացված տարբերակը եւ կքննարկեն նախագահների հերթական հանդիպման հարցը:

Այս անգամ միջնորդները Երեւան չեն գա. Հայաստանի իշխանությունների հետ հանդիպումները կկայանան ավելի ուշ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG