Մատչելիության հղումներ

Եվրադատարանը վճիռ է կայացրել ընդդեմ Թուրքիայի


Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը այսօր վճիռ է կայացրել ընդդեմ Թուրքիայի, որով պետությունը պարտավորվում է 36,5 հազար եվրո տուգանք վճարել ամուսնու կողմից բռնությունների ենթարկված մի թրքուհու։

Նախիդե Օպուզը իր հայցը Եվրադատարան է ներկայացրել 2002 թվականին։ Հայցում նա նշել էր, որ թուրքական իշխանությունները համապատասխան միջոցներ չեն ձեռնարկել նախկին ամուսնու կողմից իր նկատմամբ իրականացված բռնության դեպքերը կանխելու համար եւ պահանջել էր քննություն անցկացնել Թուրքիայում կանանց իրավունքների պաշտպանության հարցում խտրական վերաբերմունքի դրսեւորման փաստերի շուրջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG