Մատչելիության հղումներ

Տիգրան Սարգսյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը ուրբաթ առավոտյան կմեկնի Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵՎՐԱԶԷՍ) միջպետական խորհրդի 24-րդ նիստին` կառավարությունների ղեկավարների մակարդակով:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի, ֆինանսների, էկոնոմիկայի, տրանսպորտի եւ կապի փոխնախարարները, պաշտոնատար այլ անձինք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG