Մատչելիության հղումներ

Շարունակվում է «Արմենիա» առագաստանավի շրջագայությունը Հարավային Ամերիկայում


Զորի Բալայանը Մոնտեվիդեոյում զրուցում է «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ

Զորի Բալայանը Մոնտեվիդեոյում զրուցում է «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ

Շարունակվում է «Արմենիա» առագաստանավի շրջագայությունը Հարավային Ամերիկայում: Հինգշաբթի օրը նավը հասնում է Բուենոս Այրես:

Շաբաթասկզբին նավը հանգրվանել էր Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի «Բուսեո» նավահանգստում, ուր այն դիմավորեցին Ուրուգվայի խորհրդարանի պատգամավոր Լիլիան Քեշիշյանը, Մոնտեվիդեոյի փոխքաղաքապետ Հյարա Ռոդրիգեսը, Հայաստանի Հանրապետության դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, Հայաստանի պատվավոր հյուպատոս Ռուբեն Աբրահամյանը, առաջնորդ սրբազան Հակոբ Կելենջյանը եւ մեծ թվով հայեր, որոնք ձեռքներին ունեին Հայաստանի եւ Ղարաբաղի դրոշներ, փուչիկներ:

Նույն նավահանգիստ, պաշտոնական փաստաթղթերի համաձայն, 1888 թվականին հասել էին Ուրուգվայ ժամանած առաջին հայերը:

Ժամանումից հետո պատվիրակության անդամները այցելեցին նավահանգստի առջեւ գտնվող «Արմենիա» հրապարակը:

Ճանապարհորդությունը ղեկավարող` գրող, հրապարակախոս Զորի Բալայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Այցելելով Ուրուգվայ` երջանկություն եմ ապրում, քանի որ 44 տարվա երազանք եմ իրագործում: Երբ 1965 թվականին իմացա, որ Ուրուգվայը ընդունել է Հայոց ցեղասպանությունը, սկսվեց իմ երազը` մի օր լինել այս երկրում»:

Նա տեղեկացրեց նաեւ, որ նավի խոհարար Սամվել Սարգսյանը հիվանդության պատճառով Բրազիլիայից մեկնել է Երեւան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG