Մատչելիության հղումներ

Օսլոյում Բարաք Օբամային կհանձնվի Խաղաղության Նոբելյան մրցանակը


Հինգշաբթի օրը Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային կհանձնվի 2009 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը: Աշխարհի ամենահեղինակավոր այս մրցանակին Օբաման արժանացել է հոկտեմբերի 9-ին` համաշխարհային խնդիրների լուծմանն ուղղված իր դիվանագիտական ջանքերի համար:

Մրցանակը ստանալուց հետո Օբաման հանդես է գալու հատուկ ուղերձով, որի մի շարք դրույթներ արդեն իսկ հայտնի են: Ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ Օբաման իր այս ելույթում որոշել է չշրջանցել Աֆղանստանի թեման. Միացյալ Նահանգների նախագահը Օսլոյում փորձելու է բացատրել, թե ինչ կարիք կա ուժեղացնելու Աֆղանստանում տեղակայված ամերիկյան զորախումբը` եւս 30 հազար զինծառայող ուղարկելով պատերազմող այդ պետություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG