Մատչելիության հղումներ

«Խոզի գրիպով» հիվանդների թիվը Հայաստանում հասավ 49-ի


Դեկտեմբերի 9-ի դրությամբ, գրիպի A(H1N1) վիրուսային վարակով հաստատված հիվանդների թիվը Հայաստանում 49-ն է: Հիվանդներից 4-ը այս պահին ստացիոնար բուժում են ստանում «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնեց Հայաստանի գլխավոր վարակաբան, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանը:

Մինչ այժմ գրանցված մահվան դեպքերը 3-ն են, բոլորը՝ A տիպի գրիպից: «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե երբ կպարզվի՝ արդյո՞ք դրանք եղել են խոզագրիպի հետեւանք, վարակաբանը պատասխանեց, որ` «դա անհնար է պարզել»:

«Մենք հասկացանք, որ դա անիմաստ գործընթաց է: Դիակային նյութից անհնար է կատարել վիրուսաբանական հետազոտություն», - ասաց Ասոյանը:

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ երկրում շարունակվում է վարակի հետագա ներբերման եւ տարածման կանխարգելմանն ուղղված հակահամաճարակային միջոցառումների իրականացումը, ուղեւորների առողջության նկատմամբ մոնիտորինգի իրականացումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG