Մատչելիության հղումներ

Պերմի մարզային վարչակազմը հրաժարական տվեց


Ռուսաստանի Պերմի մարզի վարչակազմը չորեքշաբթի օրը հրաժարական է տվել` կապված Պերմ քաղաքի գիշերային ակումբներից մեկում անցած շաբաթավերջին տեղի ունեցած եւ այսօրվա դրությամբ 125 մարդու կյանք խլած հրդեհի հետ:

Հրաժարականը հաջորդեց երկրի վարչապետ Վլադիմիր Պուտինի Պերմ կատարած այցին, երբ նա պատահարի պատճառներ էր համարել կոռուպցիան եւ անփութությունը:

Պուտինի` երեկ արած հայտարարություններից հետո աշխատանքից ազատվել են Պերմի հակահրդեհային տեսչության ղեկավարը եւ որոշ պատգամավորներ:

Հրդեհված գիշերային ակումբի սեփականատերը եւ երկու կառավարիչները ձերբակալված են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG