Մատչելիության հղումներ

Կրթության գիտության նախարարի հրամանով դեկտեմբերի 8-ից մանկապարտեզներն ու դպրոցները փակ կլինեն մինչեւ դեկտեմբերի 19-ը ներառյալ: Այս որոշումը քննարկումների թեմա է դարձել բուհական լսարաններում: «Շնչառական վիրուսային հիվանդությունները մեզ չեն անտեսում», - գանգատվում են ուսանողները, որոնց մի մասը հիվանդանալու դեպքում մնում է տանը, մի մասն էլ համառորեն շարունակում է հաճախել դասերի` բացակա չստանալու մտավախությամբ: Ուսանողներն անհանգստանում են նաեւ, որ տարեվերջ է, քննաշրջան, ու հենց այդ պատճառով «գրիպի տարածման դեպքում անգամ, բուհերը կքողարկեն վարակի տարածման իրական պատկերը»:
XS
SM
MD
LG