Մատչելիության հղումներ

Խորհրդարանը հավանություն տվեց 40 զինծառայողի Աֆղանստան ուղարկելու ծրագրին


Հայաստան -- Հայկական խաղաղապահ բրիգադի զինծառայողները, 2009թ.

Հայաստան -- Հայկական խաղաղապահ բրիգադի զինծառայողները, 2009թ.

Երեքշաբթի Հայաստանի խորհրդարանը վավերացրեց Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ ավելի քան մեկ ամիս առաջ կնքված համաձայնագիրը, որով նախատեսվում է հայկական զինված ուժերի 40 զինծառայողների ուղարկել Աֆղանստան։

Երկուշաբթի օրենսդիրներին ներկայացնելով համաձայնագիրը՝ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ 1 հետեւակային դասակից, 1 բժշկից եւ 3 սպաներից բաղկացած հայկական զորախումբը ծառայելու է Գերմանիայի հրամանատարության տակ։ Նրանց հիմնական առաքելությունը պետք է լինի Քունդուզ քաղաքի օդանավակայանի թռիչքադաշտի եւ շինությունների պահպանությունը։

Այս քայլով Հայաստանը ստանձնում է միջազգային անվտանգության համակարգի ձեւավորման գործում սեփական մասնաբաժինն ունենալու պատասխանատվությունը, լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի պաշտպանության նախարարը՝ հավելելով. - «Ինչպես ասում են՝ մենք ոչ միայն սպառող ենք, այլեւ անվտանգության միջավայրի ձեւավորման համար կոնկրետ մասնակցություն ունեցող պետություն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG