Մատչելիության հղումներ

«Սիլ կոնցեռն»-ը պատասխանատվություն չի կրում վաճառվող «Բջնի»-ի որակի համար


«Սիլ կոնցեռն» ընկերությունը երեքշաբթի օրը հաղորդագրություն է տարածել, որում հայտնում է, որ պատասխանատվություն չի կրում «Բջնի հանքային ջրերի գործարան» ընկերության սնանկության գործերով կառավարչի կողմից ինքնուրույն արտադրվող եւ տարածվող «Բջնի» հանքային ջրերի որակի համար:

«Սիլ կոնցեռն» ընկերությունը երեքշաբթի օրը հաղորդագրություն է տարածել, որում հայտնում է, որ պատասխանատվություն չի կրում «Բջնի հանքային ջրերի գործարան» ընկերության սնանկության գործերով կառավարչի կողմից ինքնուրույն արտադրվող եւ տարածվող «Բջնի» հանքային ջրերի որակի համար, «քանի որ այն դուրս է իր կազմակերպչական եւ որակական (նաեւ լաբորատոր) հսկողությունից»:

«Սիլ կոնցեռն»-ը նաեւ անթույլատրելի է համարում կառավարչի կողմից շշերի եւ պիտակների վրա SIL GROUP ապրանքային նշանի օգտագործումը:

«Սիլ կոնցեռն»-ին պատկանող «Բջնի» գործարանում 2007 թվականի նոյեմբերից իրականացված ստուգումների արդյունքում 2008 թվականի հոկտեմբերի 10-ին վարչական դատարանը վճիռ էր կայացրել «Բջնի»-ից ավելի քան 4 միլիարդ դրամ բռնագանձելու մասին։ Նույն ամսին ԴԱՀԿ ծառայությունը գործարանում գույքագրում էր կատարել եւ գույքը կալանքի տակ առել:

2008 թվականի հոկտեմբերի 23-ին գործարանը փակվեց, դադարեցվեց արտադրությունը, քանի որ անհնար համարվեց հետագա գործունեությունը:

2009 թվականի հունվարին, այնուհետեւ՝ փետրվարին տեղի ունեցած կրկնաճուրդի արդյունքում գործարանը գնեց գործարար, Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը։ «Բջնի» գործարանի տնօրինությունը, սակայն, վիճարկեց աճուրդի օրինականությունը։ Դատարանը բավարարեց այս հայցը և գործարքը չեղյալ համարեց։ Այնուհետեւ գործարանի նկատմամբ սահմանվեց սնանկացման գործընթաց, որի ընթացքում դատարանի կողմից նշանակվեց սնանկության գործընթացի կառավարիչ։

«Սիլ» կոնցեռնի ներկայացուցիչների պնդմամբ` Սուքիասյան ընտանիքին պատկանող կամ նրա հետ համագործակցող կազմակերպությունների նկատմամբ «հատուկ» ուշադրությունը եւ, ըստ իրենց` ապօրինի ստուգումները սկսվել են 2007 թվականի տարվա սեպտեմբերի 21-ից հետո, երբ Սուքիասյան եղբայրները իրենց զորակցությունը հայտնեցին նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG