Մատչելիության հղումներ

logo-print

«Սիլ կոնցեռն»-ը պատասխանատվություն չի կրում վաճառվող «Բջնի»-ի որակի համար


«Սիլ կոնցեռն» ընկերությունը այսօր հաղորդագրություն է տարածել, որում հայտնում է, որ պատասխանատվություն չի կրում «Բջնի հանքային ջրերի գործարան» ընկերության սնանկության գործերով կառավարչի կողմից ինքնուրույն արտադրվող եւ տարածվող «Բջնի» հանքային ջրերի որակի համար, «քանի որ այն դուրս է իր կազմակերպչական եւ որակական (նաեւ լաբորատոր) հսկողությունից»:

«Սիլ կոնցեռն»-ը նաեւ անթույլատրելի է համարում սնանկության գործերով կառավարչի կողմից շշերի եւ պիտակների վրա SIL GROUP ապրանքային նշանի օգտագործումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG