Մատչելիության հղումներ

«Մոլորակ» հանդես. աշխարհի անցուդարձը


Թուրքիա -- ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հանդիպում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին Անկարայում, 6-ը ապրիլի, 2009թ.
Թուրքիա -- ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հանդիպում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին Անկարայում, 6-ը ապրիլի, 2009թ.


Վաշինգտոնում սպասվում է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը. երկու ղեկավարների հանդիպմանը ուշի-ուշով հետեւում են աշխարհի առաջատար լրատվամիջոցները:

Ռուսաստանում դեկտեմբերի 7-ը սգո օր է հայտարարվել շաբաթ օրը Պերմ քաղաքի գիշերային ակումբներից մեկում բռնկված հրդեհի զոհերի հիշատակին: Իշխանությունները պահանջում են խստացնել անվտանգության պահպանման կանոնները, ձերբակալել եւ պատժել միջադեպի մեղավորներին, որը ավելի քան 100 մարդու կյանք խլեց:

Իրանում կրկին բախվել են իրավապահներն ու ընդդիմության ակտիվիստները: Ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել դեռ գիշեվանից փողոց դուրս եկած ցուցարարներին ցրելու համար: Դեկտեմբերի 7-ը Իրանում ավանդաբար համարվում է բողոքի ցույցերի օր` ի հիշատակ 1953 թվականին այս օրը հակաամերիկյան ցույցի ընթացքում սպանված 3 ուսանողների:

Միջազգային այս իրադարձությունների մանրամասներին ծանոթացեք լսելով «Մոլորակ» հանդեսի այս թողարկումը, որը պատրաստել էին Աստղիկ Բեդեւյանը, Գեւորգ Ստամբոլցյանը, Ազա Բաբայանը: «Մոլորակ»-ը վարում է Հեղինե Բունիաթյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG