Մատչելիության հղումներ

Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին


Ռուսաստանի Դաշնության Պերմ քաղաքում կատարված ողբերգության կապակցությամբ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է ուղարկել Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին։

Հեռագրում մասնավորապես ասված է. - «Հայաստանի կառավարության եւ հայ ժողովրդի անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում դեկտեմբերի 5-ին Պերմում կատարված ողբերգության կապակցությամբ։ Ռուս ժողովրդի հետ միասին սգում ենք ավելի քան հարյուր մարդու ողբերգական մահը»։

Դեկտեմբերի 5-ին Պերմի գիշերային ակումբներից մեկում բռնկաված հերթեհի հետեւանքով, վերջին տվյալներով զոհվել են 112 եւ վիրավորվել 120 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG