Մատչելիության հղումներ

Հանրակրթական հաստատություններում ուսումնական գործընթացը դադարեցվում է մինչեւ դեկտեմբերի 19-ը


Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել դեկտեմբերի 8-19-ը ներառյալ Հայաստանում գործող նախադպրոցական եւ հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը դադարեցնելու վերաբերյալ:

Կրթության եւ գիտության նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, որոշումը կայացվել է հիմք ընդունելով առողջապահության նախարարի առաջարկը։

Առողջապահության նախարարությունը նման առաջարկ էր արել՝ համադրելով մեկ ամսվա մոնիթորինգի տվյալները, որի համաձայն արձանագրվել է հիվանդացության աճ թե դպրոցներում, թե մանկապարտեզներում, մեծացել է նաեւ բացակայությունների թիվը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG