Մատչելիության հղումներ

Ուկրաինական հեռուստաալիքի հաղորդումը դժգոգհություն է հարուցել Ադրբեջանում


Ադրբեջանում դժգոհության առիթ է դարձել անցած կիրակի ուկրաինական «Ինտեր» հեռուստաալիքով հեռարձակված հաղորդումը Լեռնային Ղարաբաղի մասին:

Ռուսլան Երմակովի պատրաստած հաղորդման մեջ, ի դժգոհություն ադրբեջանցիների, հնչել են տեղանունների հայկական անվանումները, «խեղաթյուրվել են Լեռնային Ղարաբաղի համակարտության պատմությանն առչվող փաստերը»:

Հատկապես զայրացրել է ադրբեջանցիներին, որ Շուշին ներկայացվել է որպես հին հայկական քաղաք:

«Ամբողջ հաղորդման ընթացքում ներկայացվել է միայն համակարտության նկատմամբ հայկական դիրքորոշումը», - գրում է ադրբեջանական day.az պարբերականը՝ հավելելով, թե դա վկայում է հաղորդման հեղինակների «կողմնակալության մասին»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG