Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի երկու ընտրատարածքներում ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրություններ են անցկացվում



Երեւանի թիվ 8 եւ Հրազդանի թիվ 25 ընտրատարածքներում այսօր Ազգային ժողովի պատգամավորների լրացուցիչ ընտրություններ են անցկացվում։ Երկու ընտրատարածքներում էլ գրանցվել են մեկական թեկնածուներ. Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 8 ընտրատարածքում՝ Հանրապետական կուսակցության թեկնածու, անկուսակցական Կորյուն Նահապետյանը, իսկ Հրազդանում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացնող Մխիթար Հարությունյանը:

Երկու ընտրատարածքներում լրացուցիչ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն ծագեց այն բանից հետո, երբ Ազգային ժողովի նախկին պատգամավորներ Հակոբ Հակոբյանը և Սասուն Միքայելյանը դատապարտվեցին 2008 թվականի մարտյան իրադարձությունների առնչությամբ եւ զրկվեցին պատգամավորական մանդատներից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG