Մատչելիության հղումներ

Պերմում հրդեհի հետեւանքով զոհերի թիվը հասել է 110-ի


5 մարդ է ձերբակալվել Ռուսաստանի Պերմ քաղաքի գիշերային ակումբներից մեկում դեկտեմբերի 4-ին բռնկված հրդեհի կապակցությամբ։ Ձերբակալվածները ակումբի կառավարիչներն ու սեփականատերերն են:

Հրավառության փորձից հետո բռնկված հրդեհի հետեւանքով առնվազն 110 մարդ է զոհվել, ավելի քան 100-ը՝ վիրավորվել: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ասել է, որ ակումբի կառավարիչները «ոչ ուղեղ ունեն, ոչ խիղճ», եւ պահանջել է «առավելագույն» պատժի ենթարկել նրանց:

Երկուշաբթի, զոհերի հիշատակին, Ռուսաստանում սգո օր է հայտարարվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG