Մատչելիության հղումներ

Մեկնարկել է Թուրքիայի վարչապետի այցը Միացյալ Նահանգներ



Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Միացյալ Նահանգների նախագահ Բարակ Օբամայի հրավերով, այսօր մեկնել է Վաշինգտոն։ Ընդգծելով, որ այցը նպատակ ունի ամրապնդել երկու երկրների միջեւ առկա հարաբերությունները, Էրդողանը այցից առաջ հայտարարել է. «Ես եւ Միացյալ Նահանգների նախագահը կքննարկենք թուրք–ամերիկյան հարաբերությունների ապագան, մեր երկրների օրակարգում առկա տարածաշրջանային եւ միջազգային հարցերն ու համատեղ իրականացվող ծրագրերը»։

Լրատվական գործակալությունների հաղորդմամբ, կողմերը քննարկելու են հայ–թուրքական հարաբերությունները, Իրանի միջուկային ծրագիրը, Կիպրոսի խնդիրն ու իրավիճակը Աֆղանստանում։ Անդրադառնալով վերջին հարցին՝ Թուրքիայի վարչապետը եւս մեկ անգամ ընդծել է, որ Անկարան հրաժարվում է հավելյալ զորամիավորումներ ուղարկել Աֆղանստան, սակայն պատրաստ է վերապատրաստել աֆղանական բանակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG