Մատչելիության հղումներ

Չինաստանում «խոզի գրիպի» զոհերի թիվը հասավ 200-ի


Նոյեմբերին Չինաստանում A(H1N1) վիրուսից մահացել է 194 մարդ: «Սինխուա» լրատվական գործակալության փոխանցմամբ` այդ մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը, նշելով նաեւ, որ տարվա ընթացքում Չինաստանում «խոզի գրիպից» մահացածների ընդհանուր թիվը հասել է 200-ի:

Նախարարության տվյալներով` երկրում «խոզի գրիպով» հիվանդ է ավելի քան 92 հազար մարդ, իսկ մոտ 27 միլիոն մարդ պատվաստված է A(H1N1) վիրուսի դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG