Մատչելիության հղումներ

logo-print

Նովրուզ Մամեդով. «Ղարաբաղյան բանակցություններում նկատվում է դրական դինամիկա»


Նովրուզ Մամեդով

Նովրուզ Մամեդով

Ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցություններում նկատվում է դրական դինամիկա, որը պետք է պահպանվի նաեւ 2010 թվականի ընթացքում, հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության պետ Նովրուզ Մամեդովը։

«Արդեն 10-15 տարի է՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները աշխատում են այս խնդրի կարգավորման ուղղությամբ, սակայն այդ տարիներին մենք մեկ քայլ անգամ չենք մոտեցել հակամարտության լուծմանը։ Այս իրավիճակը չի կարելի երկար հանդուրժել, անհրաժեշտ է արդյունքներ արձանագրել», - ընդգծել է Իլհամ Ալիեւի աշխատակազմի ներկայացուցիչը եւ հավելել. - «Ղարաբաղյան հարցը տարածաշրջանի թիվ մեկ խնդիրն է, որի լուծումը կարեւոր է թե' Հայաստանի ու Ադրբեջանի, թե' Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ մյուս գերտերությունների համար»։

Անդրադառնալով բանակցային գործընթացին` Մամեդովը եւս մեկ անգամ ընդգծել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:

«Լեռնային Ղարաբաղին պետք է տրամադրվի լայն ինքնավարություն, այնտեղ համատեղ ապրող հայ եւ ադրբեջանական համայնքները կարող են ինքնուրույն ձեւավորել իրենց սեփական կարգավիճակը», - ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչն ու հավելել. - «Բանակցությունների որոշ փուլերում հայերը համաձայնում են սրան, իսկ հետո կրկին փոխում իրենց կարծիքը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG